ԵՏՄ–ում առեւտրի համար ֆակտորինգը կհրապուրի իրանական բիզնեսը։ Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է Հայաստանում Mellat Bank–ի գործադիր տնօրեն Սեյեդ Գոլամրեզա Մուսավին։
Նրա խոսքով՝ Հայաստանը իրանցի ֆինանսիստներին հետաքրքրում է եւ ինքն իրենով եւ որպես դարպաս դեպի ԵՏՄ շուկա։ Ռուսաստանի եւ ԵՏՄ շուկան ընդհանուր առմամբ գրավիչ են իրանական բիզնեսի համար, իսկ առեւտրային ֆինանսավորումը մեծապես կկրճատի դրանց ռիսկերը։
«Հայկական բանկերի հետ մենք շատ ազատ ենք աշխատում, բայց աշխատում ենք նաեւ ռուսականների հետ։ Կան մի շարք խնդիրներ, բայց հույս ունենք, որ կլուծենք դրանք»,– ասել է Մուսավին։





























