Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել են, որ մայրաքաղաք Կոլոմբոյում հավաքել են աշխարհում ամենաբարձր արհեստական տոնածառը:

Տոնածառը պատրաստվել է պողպատե ձողերից եւ մետաղալարից, այն զարդարված է միլիոնավոր նկարված կոներով եւ տոնական հարյուրավոր լույսերով:  BBC-ի փոխանցմամբ՝ տոնածառի բարձրությունը 73 մետր է: Գաղափարի հեղինակները պնդել են, որ ցանկացել են իրենց ստեղծագործությունը դարձնել տարբեր կրոնների ներկայացուցիչների փոխըմբռնման խորհրդանիշ:

 

Նրանց խոսքով՝ արդեն հայց են ներկայացրել տոնածառը Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար՝ որպես աշխարհում ամենաբարձրը:

Ներկայիս ռեկորդը պատկանում է Չինաստանի Գուանչժոում 2015-ին տեղադրված 53-մետրանոց տոնածառին:

Շրի Լանկայում հիմնականում  դավանում են բուդդիզմ, հինդուիզմ կամ իսլամ, սակայն մեծ թվով կաթոլիկներ էլ կան: