Հյուսիսային բեւեռում ռեկորդային շոգ է: Օքսֆորդի ինստիտուտի շրջակա միջավայրի փոփոխությունների մասնագետները Արկտիկայում վերջին մի քանի ամիսներին ռեկորդային շոգ են գրանցել՝ ջերմաստիճանը 5 աստիճանով գերազանցել է միջին ցուցանիշներից: Այս մասին հայտնում է «Միր24»-ը:
Օդերեւութաբանները կարծում են, որ նոր տարվան մոտ ջերմաստիճանի բարձրացումը կկազմի 20 աստիճան եւ կմոտենա զրոյին: Տաքացումը տեղի է ունենում Հյուսիսային Ատլանտիկայից տաք օդի հոսանքի հետեւանքով:
Գիտնականների խոսքով՝ Արկտիկայում անոմալ շոգը ուղղակիորեն պայմանավորված է կլիմայի մարդածին փոփոխություններով: