Չեխիայում 62 տարեկանում մահացել է Եվրոպայի «ամենակեղտոտ» տղամարդը: Հենց այդպիսին էին համարում անօթեւան Լյուդվիգ Դոլեժալին, փոխանցում է Informing-ը:
Տղամարդը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իր ունեցվածքը հրկիզեց եւ սկսեց փողոցում ապրել: Այդպիսին էին հոգեկան ցնցման հետեւանքները: Նա քանիցս ընկել է այրվող ավտոանիվների մեջ, որից հետո մոխիրը մաշկին էր քսում: Այս գործողությունը նրա համար ծիսակարգային էր, որի նշանակությունը միայն ինքը գիտեր: Արդյունքում նրա մաշկը մուգ գույն է ստացել, որի շնորհիվ էլ վաստակել է Եվրոպայի ամենակեղտոտ մարդու տիտղոսը: 

Տեղացիները Լյուդվիգին ներողամտությամբ էին վերաբերվում: Հրկիզման հանդեպ սիրո պատճառով նրան թղթադրամ չէին տալիս, սակայն տղամարդն ամեն օր ուտելիք ունենում էր: 
Լյուդվիգի մարմինը հայտնաբերվել է ֆերմաներից մեկում: Այժմ ստուգում է կատարվում՝ համոզվելու համար, որ նրա մահը քրեական բնույթ չունի: