Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 29-ը:
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման եւ զենք-զինամթերքի առգրավման 2-ական դեպք:
Բացահայտվել է գողության 25, խարդախության 24, ապօրինի ծառահատման 1, յուրացման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























