Դեկտեմբերի 24-ին, ժամը 05.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են դիմել 57-ամյա Հայկ Հ.-ն, 49-ամյա Անահիտ Մ.-ն, 26-ամյա Ֆիլիպ Հ.-ն եւ 22-ամյա Կառլեն Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ընտանիքի անդամները տանը գազի արտահոսքից վատ զգալով` բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 76-ամյա Մարինկա Մ.-ն, 31-ամյա Ալինա Ա.-ն, 51-ամյա Անժելա Մ.-ն, 9-ամյա Կարո Ս.-ն եւ 9-ամյա Վազգեն Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են փայտի վառարանի անսարքության պատճառով՝ վառարանից տունը ծուխ լցվելու հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 33-ամյա Դիանա Մ.-ն, 10-ամյա Վիկտորյա Ք.-ն եւ 29-ամյա Անժելա Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են խոհանոցում գազօջախի մոտ տաքանալու ժամանակ՝ գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է հետաքննություն:





























