Չինաստանի դատական մարմինները որոշել են կալանավորել Չունցինի համայնքում ածխահանքի վթարի գործով 17 կասկածյալներին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Լայսու քաղաքի մասնավոր ածխահանքում հոկտեմբերի 31–ին պայթյուն էր հնչել։ Հողի տակ 35 մարդ էր եղել, որոնցից միայն 2-ին էր հաջողվել դուրս գալ, մյուսները զոհվել էին։
Գործակալության տվյալներով՝ դատական մարմինները 17 մարդու կալանքի օրդեր են տվել։ Եվս մեկը տնային կալանքի տակ է։





























