Հայաստանի ազգային կինոկենտրոնը լուծարվելու է, անվանակարգվելու եւ ստեղծվելու է նոր կառույց` կինոկենտրոնի բազայի վրա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Ամիրյանը:
«Յուրաքանչյուր կառույցին պետք է նայել եւ գնահատական տալ իր ժամանակի մեջ, այն իր ժամանակին լիարժեք նրեդրում է ունեցել կինոարտադրության մեջ, սակայն, այժմ նրա փոխարեն ստեղծվելու է այլ կառույց»,-ասաց նա:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեկան ամփոփիչ ասուլիսին ներկա է ռուսական Առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Лучше всех» հաղորդումից հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանը: Նախարարը շնորհակալությւոն հայտնեց նրան եւ նորանոր հաջողություններ մաղթեց փոքրիկին:




























