Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնից ազատելը վարչապետի առաջարկն էր։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Մարզպետի հրաժարականն առաջարկել էր վարչապետը։ Հարցը քննարկել են մեզ հետ, եւ քննարկումների արդյունքում իրականացվել են այդ փոփոխությունները»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2004 թվականին։ 2013-ին՝ հերթական սկանդալային միջադեպից հետո, պաշտոնանկ էր արվել։ Սակայն 2014–ի սեպտեմբերին նորից մարզպետ էր նշանակվել։ 2016-ի սեպտեմբերին նորից ազատվել էր։