Ռուսաստանը ՀՀ 45 բնակավայրերում կաջակցի զբաղվածության ծրագրին։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Ծրագիրը կիրացվի ՌԴ կառավարության 5 մլն դոլար դրամաշնորհի միջոցներով։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Այդ միջոցներով  նախատեսվում է աջակցել 90 փոքր ջերմոցներին, 120 հա նոր այգիներ գցելուն կամ արդեն գործողների ամրապնդմանը, 30 փոքր արտադրամասերի,  գյուղատնտեսական տեխնիկայի 4 պարկերի, բերքահավաքի 3 կետերի։

Բացի այդ, պլանավորվում է օգնել 6 բնակավայրերում 5 հա տարածքում ոռոգման եւ խմելու ջրերի մատակարարմանը։