ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՏՄ եւ ՀԱՊԿ գագաթնաժողովներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության մասին պիտի խոսի բելառուսական կողմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես չեմ  կարծում, որ «անտեսել է» բառն այստեղ տեղին է։ Իրոք, մեր բելառուս գործընկերները մեզ տեղյակ են պահել, որ նախագահ Լուկաշենկոն չի կարող մասնակցել այսօրվա գագաթնաժողովներին։ Ես կարծում եմ, որ կոռեկտ չէ խոսել պատճառների մասին, ամեն դեպքում դա պետք է անի Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը»,– ասել է Պեսկովը։

«Դուք գիտեք, որ Բելառուսը եղել եւ մնում է մեր մտերիմ դաշնակիցը, դա մեր շատ կարեւոր գործընկերներից մեկն է միջազգային, առեւտրա–տնտեսական համագործակցության մեջ»,– հավելել է նա։