Ռուսաստանի համար Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունները նույնպես անսպասելի էին։ Այս մասին դեկտեմբերի 26-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվան փորձել է վերականգնել ստատուս քվոն։ «Ակնհայտ է, որ լարվածությունն ու սպառազինությունների մրցավազքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը կշարունակվեն նաեւ 2017 թվականին։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինեն ԱՄՆ նոր վարչակազմի եւ Ռուսաստանի հարաբերությունները։ Եթե դրանք դրական օրակարգ չունենան, Ռուսաստան–Արեւմուտք հարաբերությունները բացասական ընթացք կստանան»,– ընդգծեց Սերգեյ Մինասյանը։