Դեկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «GMS» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի 1-ին կմ-ին «Արարատ Ռեզորտ» հյուրանոցի մոտ փորձել է մտնել հյուրանոցի տարածք՝ խոչընդոտ հանդիսանալով «Մազդա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մազդա»-ի վարորդը բախումից խուսափելու համար մեքենան դուրս է բերել երթեւեկելի գոտուց դեպի ձախ եւ բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: