N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Սարգիս Կիրակոսյանը մեղադրվում է զորամասից փամփուշտներ գողանալու եւ վաճառելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության` Սարգիս Կիրակոսյանը մի քանի անգամ դրդել է կրտսեր սերժանտ Արմեն Մուրադյանին փամփուշտների հափշտակություն կատարել, այնուհետեւ միասին վաճառել են փամփուշտները Ստեփանավանի բնակիչներից մեկին:
Սարգիս Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով եւ 38-238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Կիրակոսյանը կալանավորված է:
Գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:





























