Կուբայի խորհրդարանն արգելել է վերջերս մահացած նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի անունն օգտագործել փողոցներ կամ այլ օբյեկտներ անվանակոչելիս, հայտնում է  BBC–ն։

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն նշել է, որ իր եղբայրը դեմ էր անձի պաշտամունքին, եւ այդ օրենքը համապատասխանում է նրա կամքին։

Հիշեցնենք, որ Ֆիդել Կաստրոն մահացել էր նոյեմբերի 26-ին 91 տարեկան հասակում։