Ուրուգվայի նախկին բռնապետ Գրեգորիո Ալվարեսը 92 տարեկանում սրտի կաթվածից մահացել է, հայտնում է El Obsevador–ը՝ վկայակոչելով ՆԳՆ–ում իր աղբյուրները։
Հաղորդվում է, որ նա մահացել է բանտում, որտեղ վերջին 10 տարիներին կրում էր իր պատիժը ընդդիմության գործիչներին սպանելու համար։
Ալվարեսն ապօրինի զբաղեցնում էր հանրապետության նախագահի պաշտոնը 1981-1984 թթ.։ Նա 1973-ի ռազմական հեղաշրջման գլխավոր գործող անձանցից մեկն էր եւ դրանից հետո երկրում 12 տարի իշխող բռնապետության հիմնադիրը։
2009 թվականին նրան 25 տարվա ազատազրկման էին դաապարտել։




























