Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, 2017-ի մայիսին Ելիսեյան պալատը լքելիս, մտադիր է իր հետ տանել Ֆիլե շանը, որին 2014-ի Սուրբ ծնունդին էին նրան նվիրել, հայտնում է Le Parisien–ը։

Նախագահի շրջապատում լրագրողներին հայտնել են, որ Օլանդը շատ կապված է Ֆիլեին, հոգ է տանում նրա մասին, ու երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես է նա սեւ լաբրադորին զբոսանքի տանում Ելիսեյան պալատի բակում։ Հոդվածում ասվում է, որ շունը հոյակապ ճանաչում է պալատի ու դրա բակի յուրաքանչյուր անկյունը։

Ֆրանսուա Օլանդին երկու ամսական շան քոթոթին նվիրել էին ուղիղ երկու տարի առաջ կանադական Մոնրեալ քաղաքի ֆրանսիացի վետերանների ֆեդերացիայի անդամները։