Չեռնոբիլի ԱԷԿ-ի շուրջ երեսունկիլոմետրանոց մեկուսացման գոտին կարող է նոր կյանք ստանալ։ Բնապահպանության նախարար Օստապ Սեմերակը հայտնել է, որ Նախարարությունը դիտարկում է արեւային էլեկտրակայանների շինարարության նպատակով հողը վարձակալության տրամադրելու տարբերակը, հայտնում է «112 Ուկրաինա 2»-ը։

Նախարարությունն արդեն մրցույթ է հայտարարել մեկուսացման գոտում էլեկտրակայանների կառուցման թույլատվության տրամադրման համար։  

ՄԻնչ այդ Բնապահպանության նախարարը հայտնել էր, որ կառավարությունը նվազեցրել է Չեռնոբիլի գոտում պետական ունեցվածքի վարձակալության արժեքը։ Հիմա վարձակալման վճարը հաշվելիս կիրառվելու է 0․15 գործակիցը։