Քվինսլենդի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչն է ստիպում սապատավոր կետերին դուրս ցատկել ջրից։ Պարզվել է, որ այդ արտասովոր ձեւով նրանք մյուս կետերի հետ են շփվում, գրում է Oane–ը։

Գիտնականները որոշել են հետեւել կետերին ու պարզել, թե ինչն է ստիպում նրանց անընդհատ դուրս ցատկել ջրից։ Հետազոտողները պարզել են, որ կետերը սկսում են իրենց աղմկոտ պահել, երբ նրանցից ոչ հեռու հայտնվում են նույն տեսակի այլ ներկայացուցիչներ։ Կետերը կարող են դուրս ցատկել ջրից, երբ խմբի ներսում ինչ -որ փոփոխություններ են տեղի ունենում։ Նման փոփոխությունները հնարավոր են, քանի որ սապատավոր կետերը անկայուն կենդանիներ են, միայն մոր ու ձագի միջեւ է անփոփոխ կապը։

Ընդ որում կետերը կարող են օգնության հասնել նաեւ օվկիանոսի մյուս բնակիչներին։ Օրինակ հայտնի են դեպքեր, երբ սապատավոր կետերը մեկ այլ տեսակի ձագին պաշտպանել են դելֆինակետի հարձակումից։ Սապատավոր կետն այդպես է կոչվում սապատի տեսքով լողաթեւի պատճառով։ Առաջ կետասպանները անխնա ոչնրչացնում էին այդ կենդանիներին։ Հիմա գիտնականները այդ կենդանիների պոպուլյացիայի մեջ դրական շարժ են նկատում։