Ռուանդայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է ֆուտբոլի խաղի ժամանակ մոգական ծիսակատարությունները, հայտնում է Life–ը։

Հայտնում են, որ ֆուտբոլիստները վախենում են, որ մոգական մանիպուլացումները կարող են ազդել խաղի արդյունքի վրա։ Օրինակ են բերում Ռուանդայի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած խաղը, երբ հյուրընկալող թիմի ֆուտբոլիստն ինչ -որ ծիսակատարություն է կատարել մրցակցի դարպասի մոտ ու մի քանի րոպեից գոլ խփել։

Եթե բացահայտվի, որ ֆուտբոլիստը դիմել է մոգության օգնությանը, ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանի նրան 120 դոլարով ու տվյալ թիմին տեխնիկական պարտություն կգրանցի։