Բեռնատարի կողմնային համակարգիչը, որով Անիս Ամրին Բեռլինի ծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ էր մխրճվել, մեքենան արգելակել է մինչ լրիվ կանգնելը,  հայտնում է Der Spiegel-ը: 

Մեքենան այնպիսի համակարգով է օժտված, որը տեսախցիկի եւ ռադարի միջոցով տարբերակում է խոչընդոտները եւ ինքնաբերաբար միացնում արգելակման ռեժիմը, եթե վարորդը ավելի քան մեկ վայրկյանից հետո չի արձագանքում նախազգուշացնող ահազանգին: Ըստ պարբերականի՝ դրա շնորհիվ Բեռլինում հաջողվել է խուսափել էլ ավելի մեծ թվով զոհերից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի ահաբեկչության հետեւանքով 12 մարդ զոհվել է, գրեթե 50 մարդ վիրավորվել: