Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ 2016-2017 թվականների ամանորյա տոների կապակցությամբ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում սահմանվել է հերթապահություն:
Տոնական օրերին կշարունակեն գործել նաեւ նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարները:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը եւ համապատասխան ստորաբաժանումները կշարունակեն աշխատել հատուկ ռեժիմով: Ինչպես մինչ այժմ, այդ ընթացքում եւս նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ: Եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կփոփոխվի:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ եւս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին եւ անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների անցանելիության մասին ամբողջական եւ օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Ինչպես տոնական օրերին, այնպես էլ ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:





























