2016 թվականին աշխարհում սպանվել է մոտ 90 հազար քրիստոնյա։ Այս մասին ասված է Center for Study of Global Christianity կազմակերպության զեկույցում, փոխանցում է Newsru–ն։
«Յուրաքանչյուր 6 րոպեն մեկ սպանվել է 1 մարդ։ Այս տարի զոհվածների թիվը 70 տոկոս է, այսինքն՝ 63 հազար, որոնք սպանվել են Աֆրիկայում ցեղային հակամարտությունների հետեւանքով։ Ամերիկյան կենտրոնը նրանց ներառել է վիճակագրության մեջ՝ նշելով, որ դրանք գերազանցապես քրիստոնյաներ են, որոնք հրաժարվել են զենք վերցնել՝ խղճի պատկերացումներից ելնելով»,– ասում է իտալացի սոցիոլոգ Մասսիմո Ինտրովինյոն։
Նա նաեւ նշել է, որ մնացած 27 հազար սպանված քրիստոնյաները զոհվել են ահաբեկչական հարձակումների հետեւանքով։





























