2016 թվականին հարկային եւ մաքսային օրենսդրական խախտումներով իրավապահները հարուցել են 874 քրեական գործ, ընդ որում, դրանցից ոչ մեկը չի փակվել։ Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը։
Եվս 446 գործով քննությունը շարունակվում է 2015 թվականից։ Պետությանը հասցրած ընդհանուր վնասը գնահատվում է 5.29 մլրդ դրամ, որոնցից բյուջե է վերադարձվել 4.56 մլրդը։





























