3-4 արտասահմանյան ավիաընկերություն տեխնիկական բանակցություններ են վարում Հայաստանում հնարավոր աշխատանքների հարցով։ Այս մասին դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում ասել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին։
Քաղավիացիայի գլխավոր վարչությունը ավելի քան 40 ընկերությունների, գերազանցապես եվրոպականներին, ինչպես նաեւ Արեւելյան Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի ընկերություններին աշխատանքի հրավեր է ուղարկել։ «3-4 ընկերություն գործնական հետաքրքրություն են դրսեւորել եւ մեզ հետ տեխնիկական բանակցություններ են վարում»,– հավելել է Ավետիսյանը։
«Հարցը հսկողության տակ պահեք։ Այն շատ կարեւոր է մեզ համար»,– ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։





























