Արտասահմանյան ավիաընկերությունների համար կպարզեցնեն Հայաստանում թռիչքներ իրականացնելու թույլտվություն տրամադրելու կարգը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում։

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ առաջարկվում է պահանջվող փաստաթղթերի փաթեթը հասցնել մինիմումի։ «Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը եւ ուզում ենք պարզեցնել ընթացակարգը նրանց համար, ովքեր ուզում են մեզ հետ աշխատել»,– հավելեց Ավետիսյանը։