Արագածոտնի մարզի Արուճ գյուղում օրեր առաջ տարեց կինն ընկել է սառույցին, որից հետո մի քանի օր անց հիվանդանոցում մահացել է: NEWS.am-ի հետ զրույցում Արուճի գյուղապետ Բագրատ Մարտիրոսյանը նշեց, որ կա վարկած, որ տարեց կնոջն հարվածել է նրա որդին, որից հետո մայրն ընկել է սառույցի վրա ու ստացած վնասվածքներից մահացել է: Գյուղապետի խոսքով, սակայն, այս վարկածը դեռ ապացուցված չէ, կատարվում է հետաքննություն:
Գյուղապետի խոսքով՝ 84-ամյա կինն ու նրա 50-ամյա որդին բնակվել են միասին, եղել են լավ հարաբերությունների մեջ:





























