Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում դեկտեմբերի  29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ խիտ մառախուղ է,  տեսանելիությունը՝ 5-10 մ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Դիլիջանի,  Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին եւ Վարդենյաց  լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է,   որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Բքի պատճառով  փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: