Լեհաստանի մշակույթի նախարարությունը անհատ սեփականատիրոջից գնել է «Կզաքիսով կինը» կտավը։ Վարշավայում Չարտորիյսկի իշխանների հավաքածուի գնման պայմանագիր է ստորագրվել։ Այն ստորագրել են Չարտորիյսկի իշխանների հիմնադրամի ղեկավար, ազնվական Ադամ Կարոլ Չարտորիյսկին ու Լեհաստանի մշակույթի ու ազգային ժառանգության նախարար Պյետր Գլինսկին, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Ըստ պայմանագրի՝ պետությունը գնում է Չարտորիյսկի իշխանների հիմնադրամին պատկանող թանգարանային ցուցանմուշների, կտավների ու գրքերի հավաքածուն։ Հավաքածուի ամենահայտնի ստեղծագործություններից են Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով կինը» ու Ռեմբրանդտի «Բնապատկեր բարի սամարացու հետ» նկարը։