Միայն 2016 թվականին կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 միլիոն դրամ:

«Որակյալ կրթություն ապահովելը ներդրում է ապագայում: Կրթությունը սեփական ճակատագրի տերը լինելու միջոց է: Դրա այլընտրանքը սեփական ապագան ինքնահոսի թողնելն է և հանգամանքներին ենթարկվելը՝ թե՛ անհատների և թե՛ երկրների առումով: Կրթությունը մարդու անհատականությունը, մտածողությունն ու ստեղծագործականությունը զարգացնելու ուղի է: Ահա թե ինչու ենք մենք կրթությունը դարձրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումների կարևոր ոլորտներից մեկը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները կրթության ոլորտում մասնավորապես իրականացվել են հետևյալ ծրագրերում.

•         Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում ուսումնական ծրագրի ներառում Հայաստանի մի շարք ավագ դպրոցների ծրագրերում

•         Աջակցություն ռոբոտաշինության ոլորտին և լաբորատորիաների հիմնում

•         Հանրային գրադարաններում և կրթական հաստատություններում Wi-Fi ենթակառուցվածքի ներդրում

•         Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ

•         Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադաներ

•         Երիտասարդների և հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված բնապահպանական կրթություն

•         Համակարգիչների տրամադրում մշակութային և կրթական կենտրոնների

•         Ինտերնետ հասանելիության ապահովում՝ մի շարք սահմանամերձ գյուղերում

•         Հայաստանում և արտերկրում սովորող ուսանողների ուսման վճարի ապահովում

•         Սեմինարներ և դասընթացներ՝ Հայաստանի նեոնատոլոգների և բուժաշխատողների համար

•         Ավարտական կուրսերի ուսանողների պրակտիկա ընկերությունում

•         Բաց դռների օրեր ՎիվաՍել-ՄՏՍ-ում՝ ուսանողներին ընկերության կորպորատիվ մշակույթը ներկայացնելու նպատակով

•         Բազմաթիվ այլ ծրագրեր:

Միայն 2016 թվականին կրթության ոլորտում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 372 միլիոն դրամ: 2005-2016 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կրթության ոլորտում կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 3,3 միլիարդ դրամ: