Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 31-ին էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 1-2-ին հնարավոր է թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -5-7, իսկ վաղը ցերեկը՝ -1-3 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-5,

Կոտայքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-5,

Գեղարքունիքում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-5,

Լոռիում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -1+3,

Տավուշում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +5+10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-5,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը՝ -1-4,

Արարատում՝ գիշերը` -4-8, ցերեկը՝ 0-3,

Արմավիրում՝ գիշերը` -4-8, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ -4-8, ցերեկը՝ 0-3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +3+8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը`+5+10,

Արցախում՝ գիշերը` 0-3, ցերեկը՝ +5+10: