Իտալացի դիրիժոր Ջակոմո Լոպրիենոն ազատվել է աշխատանքից այն բանից հետո,երբ ամանորյա ներկայացումից հետո երեխաներին պատմել է, որ Ձմեռ Պապ գոյություն չունի, հայտնում է RaiNews24-ը:

Դեկտեմբերի 29-ի երեկոյան Հռոմի Auditorium համերգասրահում երաժշտական ներկայացում էր կազմակերպվել Դիսնեյի «Սառցե սիրտը» մուլտֆիլմի մոտիվներով: Երեխաները մոտեցել էին բեմին, որպեսզի ողջունեն դերասաններին: Այդ ժամանակ Լոպրիենոն վերցրել էր միկրոֆոնը եւ ասել. «Մեր մեջ ասած՝ Ձմեռ Պապ գոյություն չունի»:

Այդ բառերը երեխաների աչքերում արցունքներ էր առաջացրել, իսկ մեծահասակների մոտ՝ վրդովմունք: Ի  վերջո ներկայացումը կազմակերպած ընկերությունը հեռացրել էր դիրիժորին աշխատանքից: