Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նախայյանը կոչ է արել երկրի բոլոր մզկիթներում աղոթել անձրեւի համար, հայտնում եմ էմիրությունների լրատվամիջոցները:

Իմամներն աղոթողներին կբացատրեն՝ աղոթքն ինչպես կարդալ, այդ նպատակով մզկիթներում հատուկ դասախոսություններ կանցկացվեն:

Նախագահն անձամբ է մասնակցելու Աբու Դաբիի Շեյխ Զայեդի գլխավոր մզկիթում տեղի ունեցող արարողությանը:

The National պարբերականը հայտնել է, որ ԱՄԷ-ի գյուղացիները վերջին շրջանում դադարեցրել են սերմնացանը ջրի անբավարարության պատճառով:

Օդերեւութաբանության եւ սեյսմոլոգիայի ազգային կենտրոնի տվյալներով՝ անցյալ տարի անձրեւների պակաս է զգացվել, չնայած հունվարից մինչեւ մարտ տեղումների քանակը նույնիսկ ավելին է եղել, քան 2015-ի նույն ժամանակահատվածում: