Սանկտ Պետերբուրգից Բաքու մեկնող «Գլորիա» ջերմանավում Պետերբուրգի Վոլոդարսկի կամուրջի մոտ անսարքություններ են հայտնաբերվել։

Դադարել է գործել ղեկը։ Միջադեպի արդյունքում անձնակազմի 11 անդամները չեն տուժել։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում, հայտնում է ադրբեջանական АPА գործակալությունը։