Բարսելոնայի հարձակվող Բոյան Կրկիչին ցանկանում է գնել Յուվենտուսը: Իտալական ակումբը Կրկիչի համար կառաջարկի 22 միլիոն եվրո: Ֆուտբոլիստին իրենց կազմում տեսնելու ցանկություն ունեն նաեւ Լիվերպուլը, Արսենալը եւ Վեստ Հեմը:
Իսկ Բարսելոնայի եւ Բրազիլիայի հավաքականի խաղացող Դանի Ալվեշին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 30 միլիոն ֆունտով գնելու մտադրություն ունի Մանչեսթեր Սիթին: Բարսելոնայի հետ 27-ամյա պաշտպանի պայմանագրի երկարաձգման բանակցությունները փակուղի են մտել: Շաբաթական 160 հազար ֆունտ աշխատավարձը ձեռք չի տալիս Ալվեշին, քանի որ գումարի չափը տատանվում է` կախված բոնուսներից:





























