Որոշումն ընդունված է. Ճապոնիան Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին՝ կապված Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ հարավային Կուրիլներ կատարած այցի հետ։
«Ես որոշել եմ ժամանակավորապես հետ կանչել դեսպան Մասախարու Կոնոյին»,- Ճապոնիայի ԱԳ նախարարի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մեդվեդեւն առաջին նախագահն է, ով այցելել է Կուրիլյան կղզիներ, որոնք Ռուսաստանը համարում է իր տարածքները։
«Ճապոնական կողմի ռեակցիան նախագահ Մեդվեդեւի այցի առնչությամբ անընդունելի է։ Սա մեր հողն է, եւ Ռուսաստանի նախագահն այցելում է ռուսական հողեր»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Մեդվեդեւը Կունաշիր կղզում շրջել է ճապոնական մեքենայով։





























