Սկզբունքորեն, ՀՀԿ-ն հակված չէ դաշինքով գնալ ընտրությունների, հատկապես, որ դաշինքների իրողությունը Հայաստանում մեծ արդյունավետություն չի ունենում: Այսօր` նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, հավելելով, որ նման զարգացումներն ուղորդվում են քաղաքական տվյալ պահով եւ ինքնանպատակ չեն:
«Ավելի հակված ենք այլ ուժերի հետ համագործակցել, որոնք ստացել են ժողովրդի քվեն, ընտրությունից հետո»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն հայտարարում է, որ ակնկալում է ընտրություններում ստանալ 50+1 տոկոս, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ցանկացած ուժ, մասնավորապես ԲՀԿ-ն, պիտի ձգտեն առավել ձայներ ստանալ: Այդ հայտարարությունը պետք է ընդունել այդպես, որ պատրաստվում են առավել ձայներ ստանալ: Իսի ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն նորից կլինի քաղաքական բացարձակ մեծամասնություն: համենայն դեպս դրան ենք ձգտում»:





























