«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) կաջակցի «Լ.Ն.Տոլստոյ. ռուսական եւ ազգային գրականությունե միջազգային գիտաժողովի անցկացմանը: Միջոցառումը տեղի կունենեա 2010թ-ի նոյեմբերի 13-14-ը եւ նվիրված է մեծն ռուս գրողի մահվան 100 ամյակին: Կազմակերպիչներն են արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հասարակական կազմակերպությունը (АОКС), «Հայաստան-Ռուսաստանե բարեկամություն ընկերակցությունը եւ Երեւանի հումինատար ինստիտուտը:

Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ եւ  գրականագետներ  Հայաստանի մի շարք առաջատար ԲՈՒՀ-երից, ինչպես նաեւ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Յասնայա Պոլյանայի, Տուլայի եւ Թբիլիսիի ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Ներկայացված զեկույցները հետագայում կընդգրկվեն միջոցառման գիտական աշխատությունների հավաքածույում:

«Մենք բարձր ենք գնահատում «ԱրմենՏել» ընկերության պատրաստակամությունը ռուս գրականության տարածման հարցում եւ շնորհակալ ենք ընկերությանը ցուցաբերվող աջակցության եւ Հայաստանի հասարակական եւ կրթական հաստատությունների հետ արգասաբեր համագործակցության համար», - ասել է «Հայաստան-Ռուսաստան» բարեկամություն ընկերակցության նախագահ, Հայաստանի հումանիտար ինստիտուտի ռեկտոր Միքայել Ամիրխանյանը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը  հովանավորել է նմանատիպ գիտաժողովներ նվիրված Ն.Վ. Գոգոլի եւ Ա. Պ. Չեխովի ստեղծագործական ուղուն: