Երեւանի քաղաքապետարանն արտոնել է Հայ ազգային կոնգրեսի՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքը: Ըստ որոշ տեղեկությունների՝ քաղաքապետարանն արտոնել է նաեւ հանրահավաքից հետո անցկացվելիք երթը, ինչն աննախադեպ է, քանի որ քաղաքապետարանը երբեք ընդդիմության երթերը չի արտոնել:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրենք եւս լսել են հանրահավաքի արտոնման մասին, սակայն պաշտոնական փաստաթուղթ դեռ չեն ստացել: Մուսինյանը նաեւ նշեց, որ իրենք հանրահավաքի իրազեկման երկու դիմում էին ներկայացրել՝ ուրբաթ եւ երկուշաբթի օրը: