Իտալիայի իշխանությունները մտադիր են վճարովի դարձնել Հռոմի գլխավոր եւ հնագույն տեսարժան վայրերից մեկի՝ Սուրբ Մարիամի եւ նահատակների եկեղեցու մուտքը, որն ավելի շատ հայտնի է որպես Պանթեոն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
«Ամեն տարի Պանթեոն է այցելում 7 մլն զբոսաշրջիկ, բայց նրա վերանորոգման եւ պահպանման համար փողեր են ծախսվում, եւ ես կարծում եմ, որ մուտքի տոմսեր են ահրաժեշտ, թեկուզ էժան: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Պանթեոնը պաշտամունքային կառույց է, բայց մենք հիմա եկեղեցու հետ լավ հարաբերություններ ունենք»,- հայտարարել է նախարարը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մտածել, թե ինչպես են համադրելու հավատացյալների համար քրիստոնեական ծեսերի կատարումը եւ զբոսաշրջիկների համար վճարովի մուտքի ներդրումը: Դա պայմանավորված է նրանով, որ Պանթեոնը գործող եկեղեցի է:





























