Քաթարի մահմեդական բնակիչը, ով հավանաբար լավ տեղյակ չի եղել մահմեդականությունից, պատահմամբ բաժանվել է իր կնոջից Skype-ով զրույցի ժամանակ:

Իսկ ամեն ինչ տեղի է ունեցել հետեւյալ կերպ. Skype-ով խոսակցության ժամանակ տղամարդը կատակով երեք անգամ կրկնել է «թալաք» բառը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «ես բաժանվում եմ քեզանից»: Սակայն նա իրականում նպատակ չի ունեցել բաժանվել: Ամբողջ խնդիրն այն է, որ մահմեդական օրենքների համաձայն` տղամարդու կողմից երեք անգամ ամուսնալուծվել բառն ասելը նշանակում է, որ  ամուսինները բաժանվում են միմյանցից: Իսկ որպեսզի նրանք նորից երկրորդ անգամ ամուսնանան, հնարամիտ ամուսինը պետք է սպասի, մինչեւ իր նախկին կինը ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, սեռական հարաբերություններ ունենա նրա հետ, հետո ամուսնալուծվի եւ նոր միանա իր նախկին ամուսնու հետ:

«Ես լավ գլուխ չեմ հանում մահմեդականությունից եւ չէի կարծում, որ այդ սովորական բանը կարող էր պատճառ դառնալ իրական ամուսնալուծության»,-գրել է հուսահատ ամուսինը տեղի մահմեդական սեմնարիային:

Սակայն սեմինարիան իր որոշումը կայացրել է, ըստ որի` անհաջողակ «կատակասերի» նախկին կինը պետք է ամուսնանա  մեկ ուրիշի հետ, ամուսնալուծվի, միայն դրանից հետո նոր վերադառնա իր նախկին ամուսնու մոտ: Այս ամենը նվազագույնը կտեւի կես տարի: