Նոյեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արմավիրի թեմի Սարդարապատ գյուղ` կատարելու տեղի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ այս առիթով Սարդարապատ են ժամանել  նաեւ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ պատգամավորներ:

19-րդ դարում կառուցված Սարդարապատի Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվել ու բարեկարգվել էր ծնունդով սարդարապատցի, Ազգային ժողովի պատգամավոր Նահապետ Գեւորգյանի հովանավորությամբ:

Գարեգին Բ-ն տեր եւ տիկին  Գեւորգյաններին շնորհել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշան:
Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել ժողովրդական տոնախմբություն: