Թուրքիայում ընդամենը օրեր առաջ թույլատրված YouTube-ը կրկին փակման վտանգի առաջ է կանգնել։  Հայտնի վիդեո-հոսթինգի ղեկավարությունը ուսումնասիրել է կայքից հանված  Աթաթուրքի մասին պատմող սկանդալային տեսանյութը եւ որոշել, որ այն պետք է կրկին վերբեռնվի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  YouTube-ի ղեկավարությունը որոշում է կայացրել, որ հիշյալ տեսանյութերը կշարունակեն մնալ վիդեո-հոսթինգում, սակայն Թուրքիայում դրանք հնարավոր չի լինի դիտել, քանի որ արգելված կլինի դրանց հասանելիությունը։

Այս կապակցությամբ, Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության եւ գիտական տեխնոլոգիական խորհրդի ուշադրության կենտրոնում կրկին հայտնվել է Անկարայի դատարանը, որի կողմից  2,5 տարի առաջ Թուրքիայում YouTube-ը արգելափակվել եւ հոկտեմբերի 30-ին կրկին թույլատրվել էր։