Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կժամանի Կոսովո: Դա առաջին այցն է Թուրքիայից Կոսովո` վարչապետի մակարդակով այն բանից հետո, երբ այդ երկիրը անկախություն է ստացել:
Ինչպես հաղորդում է day.az-ը, երկօրյա հանդիպման շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Կոսովոյի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Յակուպ Կրասնիչին եւ վարչապետ Հաշիմ Թաչին:
Էրդողանը կայցելի նաեւ մշակութային հուշարձաններ, այդ թվում Սուլթան Մուրադ Հյուդավենդիգարի գերեզմանին: Նա նաեւ կհանդիպի թուրքական համայնքի ներկայացուցիչներին:





























