Թուրքիայի Յոզգաթ քաղաքում արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Մայրն իր 6-ամյա աղջկան պարանով կապել է եւ զամբյուղի պես 4-րդ հարկից իջեցրել ներքեւ՝ լվացքի պարանից մի հարկ ներքեւ ընկած հագուստներից մեկը վերցնելու համար։
Մայրը երեխայի մեջքին կապած պարանով իջեցրել է ներքեւ, որտեղ երեխան վերցրել է հագուստը եւ կրկին քաշել վերեւ։ Մինչ ներքեւ իջնելը նկատվում է, թե ինչպիսի վախ է ապրում մանկահասակ աղջնակը։
Անզգույշ ու սառնասիրտ մոր գործողությունները նկարել են շենքի հարեւանությամբ գտնվող սրճարանում նստած ուսանողները։




























