Թուրքիայի Բիթլիսի նահանգում զինվորականների ու քուրդ զինյալների միջեւ բախումներ են տեղի ունեցել։

Թուրքական  T24.com-ի փոխանցմամբ՝ Բիթլիսի նահանգապետը հայտարարել է, թե հունվարի 12-ին Բիթլիսի ժանդարմերիան գործողություն է սկսել քուրդ զինյալների դեմ, որի ժամանակ լեռնային հատվածներում բախումներ են տեղի ունեցել։

Նշվում է, որ բախումների ժամանակ սպանվել է 2 եւ վիրավորվել եւս 2 զինվորական։