Եվրոպայում, Հեռավոր Արեւելքում եւ Հյուսիսային Ամերիկայում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցվել են երկրաշարժեր:
Սերբիայի կենտրոնական հատվածում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,3 բալ: Ռեյթեր գործակալությունը հաղորդում է երկու զոհվածի մասին, իսկ բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի ու ջրի: Բացի այդ, 15 մարդ ստացել են վնասվածքներ:
Մայրաքաղաք Բելգրադի բնակիչները նույնպես զգացել են ստորգետնյա ցնուցմները:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը, երկրաշարժը տեղի է ունեցել Սուսումանսկի շրջանի Սուսուման քաղաքից 27 կմ հեռավորության վրա, 17 կմ խորության տակ, երկու մագնիտուդ ուժգնությամբ:
Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով, Մագադանի շրջանում երկրաշարժը չի զգացվել, զոհեր եւ ավերածություններ չկան:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Չիլիի հարավում նույնպես տեղի է ունեցել երկրաշարժ` 5,7 մագնիտուդ ուժգնությամբ. զոհերի ու վիրավորների մասին տվյալներ դեռ չկան: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնները եղել են Մաուլե, Բիո-Բիո, Արակուանիա շրջաններում, որոնք ընթացիկ տարվա փետրվարի 27-ին արդեն դարձել էին տարերային աղետի վայր:




























