Այսօր` նոյեմբերի 3-ին, ժամը 5:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի հատվածում, «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, միմյանց են բախվել «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 05 ԼԼ 575 համարանիշի եւ BMW X-5 մակնիշի 40 LO 004 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով BMW X-5-ը շուռ է եկել: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՃՈ հետաքննիչը:
Երբ վթարի վայրում ՃՈ աշխատակիցները, տեղազննման աշխատանքներ էին կատարում, այնտեղ ժամանեցին մի քանի երիտասարդներ, հիմնականում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներով: Մեքենաներից մի քանիսը Հայաստանի գլխավոր դատախազության համարանիշներով էին:
BMW X-5-ի վարորդը փորձում էր ՃՈ աշխատակիցներին համոզել, որպեսզի վթարը չարձանագրվի եւ մեքենաները շտապ հեռացվեն վթարի վայրից: Այնուամենայնիվ, դա նրան չհաջողվեց:
Վթարի վայրում հավաքված մարդիկ Գագիկ Շամշյանին հայտնել են, որ BMW X-5-ի վարորդը ՀՀ գլխավոր դատախազության համակարգի աշխատակից է:
Մեզ հայտնի դարձավ, որ BMW X-5-ի վարորդը Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ Արտյոմ Սերոբի Շառոյանն է եղել, իսկ «Պաջեռոյինը»` Արարատի մարզի Գեղանիստ Համայնքի բնակիչ Վահագն Վիգենի Իսկանդարյանը:






Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























