Այսօր` նոյեմբերի 3-ին ժամը 15:00-17:00 Հայաստանի ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի` «Հայաստան-Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մշակման մեջ իրենց ներդրումն են ունեցել մի շարք փորձագետներ թե´ Հայաստանից, թե´ Սփյուռքից:
Այստեղ փորձ է արվում ԱՄՆ-ի հայկական լոբբինգային կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակելու Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման եւ Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության համակարգման ուղենիշները:





























