Հերթական անգամ «Սարդարապատ» շարժմանը հրաժարվել են դահլիճ տրամադրել իրենց միջոցառումն անցկացնելու համար:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը նոյեմբերի 4-ին Թեքեյան Կենտրոնում «Համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. համապետական ընտրություններո՞վ, թե` ոչ» թեմայով ցանկանում էր կազմակերպել սեմինար, որին պետք է մասնակցեին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ: Սեմինարի բանախոսն էր քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը:
«Սարդարապատ» շարժումը հայտարարել է.
«Իրականացնելով ճնշում Թեքեյան Կենտրոնի ադմինիստրացիայի վրա, երկրի իշխանությունները պարտադրեցին վերջինիս հրաժարվել տրամադրելու Կենտրոնի փոքր դահլիճը նշված միջոցառումը անցկացնելու համար:
Հերթական անգամ իրենց ապօրինի գործողություններով իշխող ռեժիմը ցույց է տալիս, որ Հայաստանում հաստատվել է բռնատիրական կարգեր, եւ ուղղակի ոտնահարվում են Հայաստանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների եւ նախաձեռնությունների Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները»:





























